Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 103-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 29-ի թիվ 22 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի՝ 2019 թվականի օգոստոսի 21-ի թիվ 2661 եզրակացությունը և ընդառաջելով Ջիվանու փողոցի 7շենքի 35 տան բնակչուհի Լուսվարդ Պողոսյանի, Սիլիկյան փողոցի 3 շենքի 14 բնակարանի բնակչուհի Գրետա Գրիգորյանի, Հյուսիս-Արևելյան փողոցի 19 տան բնակչուհի Էլոնա Ստեփանյանի, Մաշտոցի փողոցի 3բ շենքի 45 բնակարանի բնակչուհի Հերմինե Հովհաննիսյանի, Չարենցի փողոցի 9 շենքի 26 բնակարանի բնակչուհի Մարինե Միքայելյանի, Աբովյան փողոցի 98 տան բնակիչ Ջանիբեկ Մնացականյանի, Տ.Պետրոսյան փողոցի 41/1 տան բնակչուհի Արմինե Մկրտչյանի և 21 փողոցի 2 շենքի 29 բնակարանի բնակչուհի Լուսինե Գալստյանի օգնության դիմումները՝ որոշում եմ.
1. Արմավիր համայնքի բյուջեի 10 բաժնի 07 խմբի 01 դասի <<Սոցիալական հատուկ արտոնություններ>> ծրագրի ծախսերի 4729 հոդվածից 10.0 հազարական դրամ օգնություն հատկացնել՝ Լուսվարդ Պողոսյանին, Լուսինե Գալստյանին, Գրետա Գրիգորյանին, Էլոնա Ստեփանյանին, 15.0 հազարական դրամ՝ Հերմինե Հովհաննիսյանին, Արմինե Մկրտչյանին, Մարինե Միքայելյանին և 40.0 հազար դրամ՝ Ջանիբեկ Մնացականյանին: