Մարտի 17-ին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավարի տեղակալների, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների և գյուղերի վարչական ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշին, գյուղական բնակավայրերում իրականացվող աշխատանքներին, աղբահանությանը, սանմաքրման աշխատանքներին, լուսավորության համակարգի ընդլայնմանը և այլ կարևոր հարցերի: