Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով <<Արմավիրի քաղաքապետարանի Ըմբշամարտի դպրոց>> ՀՈԱԿ ըմբշամարտի մարզիչ Արմեն Մալխասյանի՝ 21.11.2019թ. թիվ 3742 դիմումը և Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝  ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 
  
1.    Տալ համաձայնություն Արմեն Մալխասյանին 2019 թվականի դեկտեմբերի 2-ից նշանակելու <<Արմավիրի քաղաքապետարանի Ըմբշամարտի դպրոց>> ՀՈԱԿ-ի տնօրեն: 
  
2.    Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:   |