Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով Արմավիրի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 19-ի թիվ 06 նիստի արձանագրությունը և քաղաքացի Կարո Սուրենի Գևորգյանի 19.05.2020 թվականի թիվ 1655 դիմումը, որոշում եմ`
1.Կարո Սուրենի Գևորգյանի նշանակել խնամակալ Կարինա Կարո Բաբայանի (ծնված՝ 18/09/2014) նկատմամբ վեց ամիս ժամանակով:
2. Կարո Սուրենի Գևորգյանին վերապահել ի շահ իր խնամարկյալի, առանց հատուկ լիազորագրի կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում:
3. Որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ համայնքի ղեկավարին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ՝ ՀՀ վարչական դատարան:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է սույն որոշումը: