Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 10 գիշերօթիկ մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի տնօրեն՝ Ա.Պարոնյանի 2018 թվականի հուլիսի 18-ի զեկուցագիրը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառում արտոնությունը՝ 2018 թվականի համար սահմանել՝ <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 10 գիշերօթիկ մանկապարտեզ>> ՀՈԱԿ սաների համար՝ 1. Սուրեն Ջիվան Վարդանյան 2. Լիանա Արմեն Խաչատրյան 3. Սպարտակ Արմեն Խաչատրյան 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 1-ից: |