Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 186
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 140
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2017 թվականի N 140

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է

1. Հաստատել Արմավիր համայնքի 2018 թվականի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների՝ հատված 1-ի համապատասխան (հավելված N 1)
Ընդամենը՝ 843626.0 հազար դրամ.
2. Հաստատել Արմավիր համայնքի 2018 թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 2-ում ներկայացված գործառնական դասակարգման համապատասխան (հավելված N 2) 
Ընդամենը՝ 843626.0 հազար դրամ.
3. Հաստատել Արմավիր համայնքի 2018 թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 2-ում ներկայացված տնտեսագիտական դասակարգման համապատասխան (հավելված N 3) 
Ընդամենը՝ 843626.0 հազար դրամ.
4. Հաստատել Արմավիր համայնքի 2018 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ պակասուրդը (դեֆիցիտը) հատված 4-ին համապատասխան (հավելված N 4) 
Ընդամենը՝ 20000.0 հազար դրամ.
5. Հաստատել Արմավիր համայնքի 2018 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրները հատված 5-ին համապատասխան (հավելված N 5) 
Ընդամենը՝ 20000.0 հազար դրամ.
6.  Հաստատել Արմավիր համայնքի 2018 թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 6-ում ներկայացված գործառնական և տնտեսագիտական դասակարգման համապատասխան (հավելված N 6) 
Ընդամենը՝ 863626.0 հազար դրամ.
7. Սույն որոշման NN 1-6 հատվածները համարվում են սույն որոշման անբաժանելի մաս:
8. Թույլատրել Արմավիրի համայնքապետին՝ <<ՀՀ Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, համայնքի 2018թ. բյուջեի կատարման ընթացքում կատարել 30 %-ի չափով վերաբաշխումներ: Սույն փոփոխությունները կատարել այնպես, որ բյուջետային տարվա ընթացքում կատարված փոփոխությունների հանրագումարը չգերազանցի սահմանված չափաքանակները:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:


Կողմ -10

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌԱԴԻԿ

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՌՆԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԲԵՆ ԽԼՂԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner