Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով, Արմավիր համայնքի ավագանու 21.12.2023թ. թիվ 137-Ն որոշման 8-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի 02.05.2024թ. թիվ 2691զեկուցագիրը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ի ծախսերի «Էներգետիկ ծառայություններ» 4212 հոդվածի բնական գազի խնայված գումարներից պակասեցնել 133,2 հազար դրամ և ավելացնել «Ներքին գործողումներ» 4221 հոդվածին՝ «ԳԱՐՈՒՆ-2024» ազգային և միջազգային վարկանիշի հաշվարկով մրցաշարին մասնակցելու համար:
2. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ի ծախսերի նախահաշվում կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: