Ղեկավարվելով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2337-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ, 49-րդ և 51-րդ կետերով, Արմավիր համայնքի ավագանու 2009 թվականի մարտի 27-ի հրաման 40-Ա որոշմամբ և հիմք ընդունելով Սառա Վարդանյանի 03.07.2019 թ. թիվ 2150 դիմումը` որոշում եմ .
1. Քաղաքացի Սառա Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական 2740841) Սահմանապահների փողոց 6ա հասցեում գտնվող 102,7 քմ մակերեսով գույքային միավորին տալ ճշտված հասցե` համայնք Արմավիր Սահմանապահների փողոց 6ա շենք թիվ 49 տարածք:
2. Սույն որոշմամբ գույքային միավորներին տրամադրված հասցեները ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: