Դեկտեմբերի 10-ին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավարի տեղակալների, գյուղերի վարչական ղեկավարների և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, համայնքում իրականացվող շինաշխատանքներին, լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքներին և այլ կարևոր հարցերի։