Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 177
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 44-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հուլիսի 2020 թվականի N 44-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  33-րդ հոդվածի  առաջին  մասի 1-ին  կետով,  <<Տեղական  ինքնակառավարման  մասին>> Հայաստանի  Հանրապետության  օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին  մասի 5-րդ կետով,   հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի  գրությունը կից ստացված սույն որոշման նախագծի վերաբերյալ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունները՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը` Արմավիր համայնքի ավագանին  որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի <<Արմավիր համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>>  թիվ 136-Ն որոշման   մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն N1, N2, N3, N4 հավելվածների.
1) Արմավիր համայնքի 2020թբյուջեի եկամուտներն ավելացնել 1702,0 հազդրամովայդ թվում՝

ա) պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ սուբվենցիաներ 1257 տողին ավելացնել 1500.0հազար դրամ՝<<Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների զբաղվածության ապահովում>> ծրագրի շրջանակներում  ստացվող սուբվենցիա:

 բ)Ոռոգման ջրի մատակարարման համար այն համայնքներում, որոնք ներառված չեն «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում   13511տողին ավելացնել 202.0 հազար դրամ,

2) Արմավիր համայնքի 2020թբյուջեի ծախսերն ավելացնել 1702.0հազար դրամովայդ թվում՝
ա01 բաժնի 6 խմբի 1 դասի <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)>> ծրագրի ծախսերի  <<կենցաղային և հանրային սննդի նյութեր>> 4267հոդվածին ավելացնել 240.0 ,0 հազար դրամ՝  մեկուսացման մեջ գտնվող  անձանց համար  անհրաժեշտ սանիտարահիգենիկ պարագաների և  սննդամթերքի ձեռքբերման  և  հատկացման  համար:

բ) 04 բաժնի 2 խմբի 4 դասի <<Ոռոգում>> ծրագրի ծախսերի  <<Արմավիրի ջրամատակարար>> ՀՈԱԿ-ի ծախսերի <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքայինկազմակերպություններին>> 4511 հոդվածին  ավելացնել 237,6 հազար դրամ՝  <<Արմավիր>> ՋՕԸ - ի   հետ 01,07,2020թ: կնքված պայմանագրի շրյանակներում ստացված ոռոգման ջրի գումար՝ 4861 հոդված:

գ) 05  բաժնի 1 խմբի 1 դասի <<Աղբահանություն>> ծրագրի <<Բարեկարգում>> տնօրինության ծախսերին ավելացնել 3912.0 հազար դրամ, որից  <<Աշխատողների  աշխատավարձեր  և  հավելավճարներ>> 4111 հոդվածին 1200.0 հազար դրամ, <<կենցաղային և հանրային սննդի նյութեր>> 4267հոդվածին ավելացնել 2712.0 հազար դրամ՝ Հանրապետության հրապարակին հարող օղակաձև տարածքի  բարեկարգման համար անհրաժեշտ նյութերի ձեռք բերելու համար և(<<Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների զբաղվածության ապահովում>> ծրագրի շրջանակներում աշխատավարձի վճարման համար

դ) 11 բաժնի 1 խմբի 2 դասի <<Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերի <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածից պակասեցնել 2687.6 հազար դրամ

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(458.42 Կբ)
(70.77 Կբ)
(57.88 Կբ)
(52.69 Կբ)
(66.96 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner