Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



11 նոյեմբերի 2025 թ.

ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐԻ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և  հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բարեկարգում» տնօրինություն հիմնարկի կանոնադրության 61-րդ կետը, «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բարեկարգում» տնօրինություն հիմնարկի տնօրենի տեղակալ Արթուր Գրիգորի Զաքարյանի 2025 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 5928 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․2025 թվականի նոյեմբերի 11-ից Արթուր Գրիգորի Զաքարյանին ազատել  «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բարեկարգում» տնօրինություն հիմնարկի տնօրենի տեղակալի պաշտոնից՝ համաձայն իր դիմումի։ 

2․Լուծել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի և «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բարեկարգում» տնօրինություն հիմնարկի տնօրենի տեղակալ Արթուր Գրիգորի Զաքարյանի միջև 2025 թվականի հուլիսի 21-ին կնքված «Աշխատանքային պայմանագիր 7»-ը։

3.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բարեկարգում» տնօրինություն հիմնարկի գլխավոր հաշվապահին՝ օրենքով սահմանված կարգով կատարել և վճարել վերջնահաշվարկ:

4․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner