Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 59 Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 59 Ա


Զեկ. ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 Թ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԹԻՎ 49-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1), 3) կետերով՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է.

1. Արմավիր համայնքի ավագանու 2017թ.-ի մայիսի 30-ի թիվ 49-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝
1) Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ <<Աղբահեռացման տեղամասի վարորդների և բանվորների աշխատանքները կազմակերպել հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 142-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգով>>:
2) Որոշման հավելվածի 2-րդ կետի դ) ենթակետի 4-րդ տողի <<Աղբատար՝ ԿՕ մեքենայի վարորդ-3>> բառերը փոխարինել <<Աղբատար՝ ԿՕ մեքենայի վարորդ-2>> բառերով:
3) Որոշման հավելվածի 2-րդ կետի դ) ենթակետի 7-րդ տողի <<վարորդ-1>> բառերը փոխարինել <<վարորդ-2>> բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԲԵՆ ԽԼՂԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner