Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 481-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2019 թվականի N 481-Ա

ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի  59-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով Մարգո Մարկարի Ալեքսանյանի 14,11,2019 թ. թիվ 897 դիմումը` Արմավիր համայնքի Չարենցի փողոցի 11/1 հասցեում գտնվող՝ համասեփականատերեր՝ Աննա Մակարի Ալեքսանյանին, Մարգո Մակարի Ալեքսանյանին և Գրիշա Մակարի Ալեքսանյանին, յուրաքանչուրին 1/3 մասով սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի  (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.03102018-04-0032 վկայական) զբաղեցրած տարածքի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին և հաշվի առնելով այն, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար Արմավիր համայնքի Չարենցի փողոց 11/2 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 04042019-04-0043 վկայական) հողամասը Արմավիր համայնքի սահմաններում է, փաստացի մակերեսը կազմում է  64,9 քմ, որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 11-իհ.102-Ն որոշմամբ հաստատված Արմավիր համայնքի գլխավոր հատակագծի համաձայն՝  հողամասը հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում  որոշում եմ՝

1.Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող Արմավիր քաղաքի Չարենցի փողոց 11/2 հասցեում գտնվող 64,9 քմ մակերեսով հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով կադաստրային գնի չափով՝ ընդամենը 190.806 / մեկ հարյուր իննսուն հազար ութ հարյուր վեց/ ՀՀ դրամով օտարել (վաճառելՉարենցի փողոցի 11/1 հասցեում գտնվող 0.0222 հա մակերեսով հողամասի և 122.0 քմ մակերեսով խանութի՝ համապատասխանաբար  1/3 մասով  համասեփականատերեր` Աննա,  Մարգո և Գրիշա Մակարի Ալեքսանյաններին, յուրաքանչուրին 1/3 մասով:

2.Ընդհանուր գույքի տալ միասնական հասցե՝ համայնք Արմավիր Չարենցի փողոց 11/1:
3.
Լիազորել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին՝ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
4.
Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա  է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
6.
Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում։

7.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 09.04.2019 թ. թիվ 222-Ա որոշումը:

 8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner