Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 58 Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 58 Ն


Զեկ. ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 08.12.2016Թ. ԹԻՎ 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Քաղաքաշինության և բնակ. կոմունալ հարցերի բաժնի պետի 23.06.2017թ. թիվ 1035 զեկուցագիրը, ընդառաջելով <<Օգնիր և աջակցիր>> ԲՍՀԿ -ի տնօրենի 19.06.2017թ. թիվ 01/1 գրությունը՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
 

1. Արմավիր համայնքի ավագանու 08.12.2016թ. թիվ 133 -Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ համաձայն N1, N2, N3 հավելվածների.
1) Արմավիր համայնքի 2017թ. բյուջեի ծախսերում կատարել վերաբաշխում, այդ թվում՝
ա) <<Նախադպրոցական կրթություն>> 09 բաժնի 1 խմբի 1 դասի ծրագրի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզ>> ՀՈԱԿ - ի ծախսերի <<Սուբսիդիաներ ոչ- ֆինանսական պետական  (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել 580.0 հազար դրամ, (ջրագծի վերանորոգման համար 4251 հոդված)
բ) <<Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)>> 10 բաժնի 7 խմբի 1 դասի ծախսերի <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին >> 4819 հոդվածին ավելացնել 2640.0 հազար դրամ՝ սոցիալապես անապահով ընտանիքների թվով 40 երեխաների ամառային հանգիստը 12 օր Սևանի ափին <<Օգնիր և աջակցիր >> ԲՍՀԿ -ի կեղմից կազմակերպվող <<Զվարճալի ամառ-2017>> ծրագրի շրջանակներում անցկացնելու համար:
գ) 11 բաժնի 1 խմբի 2 դասի <<Հայաստանի Հանրապետության  համայնքների պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերին <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածից պակասեցնել 3220.0 հազար դրամ:
2) Արմավիր համայնքի 2017թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է  մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԲԵՆ ԽԼՂԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner