Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 138
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 02-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունվարի 2019 թվականի N 02-Ա

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԹԻՎ 84-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով, 10-րդ հոդվածի  առաջին մասով, <<Նորմատիվ  իրավական ակտերի մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասով, 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 17-ի <<Հայաստանի Հանրապետության  տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 64-Ա հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> թիվ 352-Ա հրամանը ՝ որոշում եմ.

1. Հաստատել Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 3.1-8) պաշտոնի անձնագիրը ՝ համաձայն թիվ 1 հավելվածի, աշխատակազմի ֆինանասատնեսագիտական բաժնի առաջին  կարգի մասնագետի  (ծածկագիր՝ 3.2-20) պաշտոնի անձնագիրը ՝ համաձայն թիվ 2 հավելվածի, աշխատակազմի քաղաքաշինության և բնակարանային կոմունալ հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետի  (ծածկագիր՝ 3.2-21) պաշտոնի անձնագիրը ՝ համաձայն թիվ 3 հավելվածի, աշխատակազմի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.2-22) պաշտոնի անձնագիրը ՝ համաձայն թիվ 4 հավելվածի, աշխատակազմի գույքահարկի հաշվառման, սպասարկման և գանձման բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.2-23) պաշտոնի անձնագիրը՝ համաձայն թիվ 5 հավելվածի.
2. ՈԻժը կորցրած ճանաչել Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավարի 2009 թվականի հունվարի 26-ի թիվ 84-Ա որոշման  թիվ 09 հավելվածով հաստատված  աշխատակազմի  քարտուղարության  բաժնի պետի տեղակալի  (ծածկագիր՝ 2.2-1) պաշտոնի անձնագիրը, թիվ 28 հավելվածով հաստատված աշխատակազմի քարտուղարության բաժնի  առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.2-4) պաշտոնի անձնագիրը, թիվ 32 հավելվածով հաստատված աշխատակազմի բյուջետային մուտքերի և տրանսպորտի  վերահսկողության բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.2-8) պաշտոնի անձնագիրը, թիվ 43 հավելվածով հաստատված աշխատակազմի քարտուղարության բաժնի  երկրորդ կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.3-2) պաշտոնի անձնագիրը, թիվ 45 հավելվածով հաստատված աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական  բաժնի  երկրորդ կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.3-5) պաշտոնի անձնագիրը, թիվ 47 հավելվածով հաստատված աշխատակազմի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի   երկրորդ կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.3-7) պաշտոնի անձնագիրը, թիվ 48 հավելվածով հաստատված աշխատակազմի գույքահարկի հաշվառման, սպասարկման և գանձման բաժնի   երկրորդ կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.3-8) պաշտոնի անձնագիրը, թիվ 52 հավելվածով հաստատված աշխատակազմի քաղաքաշինության և բնակարանային կոմունալ հարցերի բաժնի   երկրորդ կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.3-9) պաշտոնի անձնագիրը:
3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner