Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի <<Ոգելից խմիչքների իրացման թույլտվություն տալու կարգը սահմանելու մասին>> թիվ 843-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի <<Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2019 թվականի դրույքաչապերը սահմանելու մասին>> թիվ 102-Ն որոշոմամբ և հիմք ընդունելով Ա/Ձ Աիդա Մելիքսեթյանի հայտը` որոշում եմ
1. Բավարարել Ա/Ձ Աիդա Մելիքսեթյանի հայտը և թույլատրել Լերմոնտով 66 հասցեում գտնվող տաղավարում զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքով:
2. Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման և տրանսպորտի վերահսկողության բաժնին Ա/Ձ Աիդա Մելիքսեթյանին տալու համապատասխան թույլտվություն: