Փետրվարի 13-ին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավարի տեղակալների, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների և գյուղերի վարչական ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշին, աղբահանությանը, սանմաքրման աշխատանքներին, լուսավորության համակարգի ընդլայնմանը և այլ կարևոր հարցերի: