Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով , Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» որոշման 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի <<ա>> և <<բ>> ենթակետով, հիմք ընդունելով Արսեն Գևորգի Թևոսյանի 04․08․2025թ․ թիվ 3901 դիմումը , Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով , հիմք ընդունելով «ԱՐՄԱՎԻՐ-3» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Արսեն Գևորգի Թևոսյանին և Անժելա Վարդանի Պապիկյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական թիվ 22042025-04-0009) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոց, 33 շենք, 3/1 հասցեում գտնվող 66,48 քմ մակերեսով բնակարանի գործառական նշանակությունը փոփոխել հասարակականի՝ որպես վարսավիրանոց ։
2. Արսեն Գևորգի Թևոսյանին և Անժելա Վարդանի Պապիկյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, Հանրապետության փողոց, 33 շենք, 3/1 հասցեում ինքնակամ բացված երեք դռները և երկու պատուհանները համարել ինքնակամ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 18-ի թիվ 0970-Ա որոշումը:
4․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։