| Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի   67-րդ հոդվածով  հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 28.02.2020թ. թիվ 05-Ա որոշումը` ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.       Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք սեփականության իրավունքի N 11042017-04-0026 վկայակաինոր տարբերակ՝ N29012020-04-0011, տրված՝ 29.01.2020թ./ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից`  Արմավիր համայնքի վարչական տարածքում գտնվող՝ 04-001-0571-0022 ծածկագրով, 0,9059հա մակերեսով վարելահող գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, գյուղատնտեսական նշանակության մթերք արտադրելու նպատակով: 2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1073492 (մեկ միլիոն յոթանասուներեք հազար չորս հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ: 3.       Ուժը կորցրած ճանաչել Արմավիր համայնքի ավագանու 2017թվականի ապրիլի 28-ի թիվ 40-Ա որոշումը: 4.       Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |