Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0608-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 մայիսի 2024 թվականի N 0608-Ա

ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի  59-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով Վարդան Մանվելի Հովհաննիսյանի 26.02.2024 թ. թիվ 1291 դիմումը` Արմավիր համայնքի ՄՀերացու փողոցի 12/3 /04-001-0001-0026 կադաստրային ծածկագրով/ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 16022024-04-0085 վկայական) հասցեում զբաղեցրած տարածքի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին և հաշվի առնելով այն, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար Արմավիր համայնքի ՄՀերացու փողոցի 12/8 /04-001-0001-0027 կադաստրային ծածկագրով/հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը  կազմում է 0,0109 հա, որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 11-իN102-Ն որոշմամբ հաստատված Արմավիր համայնքի գլխավոր հատակագծի համաձայն՝  հողամասը հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.ՀայաստանիՀանրապետությանԱրմավիրիմարզիԱրմավիրհամայնք Արմավիր քաղաքՄՀերացու փողոցի 12/8 հասցեում գտնվող 0.0109 հա  հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով 1 քմ հողամասի համար 1221.0 հազ. դրամ` ընդհանուր 133089   /մեկ հարյուր երեսուներեք հազար ութսունիննը/ ՀՀ դրամով օտարել (վաճառել) Վարդան Մանվելի Հովհաննիսյանին և Մացիկ Երվանդի Մայիլյանին:

2.Ընդհանուր գույքերին ՄՀերացու փողոցի 12/3 և 12/8  տալ միասնական հասցե՝ համայնք Արմավիր ՄՀերացու փողոցի 12/3:


3.
Լիազորել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին` Արմավիր համայնքի ղեկավարի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:


4.
Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռքբերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
6.
Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner