Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 25.12.2018 թվականի թիվ 102-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ա/Ձ Արթուր Սուքիասյանի հայտը` որոշում եմ
1. Բավարարել Ա/Ձ Արթուր Սուքիասյանի հայտը և թույլատրել Արարատյան 11 հասցեում գտնվող ոչ հիմնական շինությունում զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքով:
2. Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման և տրանսպորտի վերահսկողության բաժնին Ա/Ձ Արթուր Սուքիասյանին տալու համապատասխան թույլտվություն: