Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով,
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ա/Ձ Ադելանդ Գալստյանի հայտը` որոշում եմ.
1. Բավարարել Ա/Ձ Ադելանդ Գալստյանի հայտը և թույլատրել Բաղրամյան 11,1 հասցեում գտնվող հիմնական շինությունում զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքով:
2. Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման և տրանսպորտի վերահսկողության բաժնին Ա/Ձ Ադելանդ Գալստյանին տալու համապատասխան թույլտվություն: