Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 90
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 90


Զեկ. ԱՐՄԵՆ ԱԲԳԱՐՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         Ղեկավարվելով <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-14-րդ հոդվածներով, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 49-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 18-րդ և 19-րդ կետերի պահանջներով. 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐԱՇՈԻՄ Է.

1. Տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար.

ա. հիմնական շենքերի և շինությունների համար՝

մինչև 300քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի,այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար՝ 15000 ՀՀ դրամ,

բ. սույն կետի, <ա> ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար՝

-200–ից  մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 30000 ՀՀ դրամ,

-500–ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 50000 ՀՀ դրամ,

-1000–ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 50000 ՀՀ դրամ,

-3000–ից և ավելի  քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 100000 ՀՀ դրամ.

գ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար՝

-մինչև 20 քառակուսի  մետր  ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 3000 ՀՀ դրամ,

-  20 և ավելի  քառակուսի  մետր  ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 5000 ՀՀ դրամ.

2) համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով՝

ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների ( այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն՝ 3000 ՀՀ դրամ,

բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների ( այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի, <ա> ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն որոշման 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը՝ շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

գ. նախատեսվում է միայն կցակառույցների,վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների ( այդ թվում՝ ստորգետնյա) շինարարության կամ շենքերի գործառական նշանակության փոփոխությում, ապա, սույն օրենքի  իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն որոշման 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.

3) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար՝ 5000 ՀՀ դրամ.

4) համայնքի  վարչական տարածքեւմ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղեւկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 200000 ՀՀ դրամ.

5) համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական  հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային  տարվա համար՝ 60000  ՀՀ դրամ.

6) համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 50000 ՀՀ դրամ.

7) համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝

ա. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

-մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների  ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10000 ՀՀ դրամ,

-26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների  ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 13000 ՀՀ դրամ,

-50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների  ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 20000 ՀՀ դրամ,

-100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների  ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25000 ՀՀ դրամ,

-200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների  ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 30000 ՀՀ դրամ,

-500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների  ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 50000 ՀՀ դրամ.

բ. ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

-մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների  ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10000 ՀՀ դրամ,

-26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների  ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 13000 ՀՀ դրամ,

-50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների  ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 20000 ՀՀ դրամ,

-100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների  ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25000 ՀՀ դրամ,

-200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների  ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 30000 ՀՀ դրամ,

-500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների  ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 50000 ՀՀ դրամ.

8) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում, առևտրի և ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության  համար յուրաքանչյուր օրվա համար՝ մեկ քառակուսի մետրի համար 350 ՀՀ դրամ.

9) համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման  օբյեկտների,խաղատների և բաղնիքների (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

ա. առևտրի օբյեկտների համար՝ 25000 ՀՀ դրամ,

բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 100000 ՀՀ դրամ,

գ. բաղնիքների (սաունաների) համար՝ 200000 ՀՀ դրամ,

դ. խաղատների համար՝ 500000 ՀՀ դրամ,

ե. շահումով խաղերի համար՝ 400000 ՀՀ դրամ,

զ. վիճակախաղերի համար՝ 100000 ՀՀ դրամ.

10) համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է՝

ա. հիմնական շինությունների ներսում՝

- մինչև 26  քառակուսի  մետր ընդհանուր  մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ 5000 ՀՀ դրամ,

- 26-ից մինչև 50  քառակուսի  մետր ընդհանուր  մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ 10000 ՀՀ դրամ,

- 50ից մինչև 100  քառակուսի  մետր ընդհանուր  մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ 15000 ՀՀ դրամ,

- 100-ից մինչև 200  քառակուսի  մետր ընդհանուր  մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ 20000 ՀՀ դրամ,

- 200-ից մինչև 500  քառակուսի  մետր ընդհանուր  մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ 30000 ՀՀ դրամ,

- 500 և ավելի  քառակուսի  մետր ընդհանուր  մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ 50000 ՀՀ դրամ,

բ. ոչ հիմնական շինությունների ներսում՝

- մինչև 26  քառակուսի  մետր ընդհանուր  մակերես ունեցող հարային սննդի  օբյեկտի համար՝ 1000 ՀՀ դրամ,

- 26-ից մինչև 50  քառակուսի  մետր ընդհանուր  մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ 2000 ՀՀ դրամ,

- 50ից մինչև 100  քառակուսի  մետր ընդհանուր  մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ 4000 ՀՀ դրամ,

- 100-ից մինչև 200  քառակուսի  մետր ընդհանուր  մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ 8000 ՀՀ դրամ,

- 200-ից մինչև 500  քառակուսի  մետր ընդհանուր  մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ 15000 ՀՀ դրամ,

- 500 և ավելի  քառակուսի  մետր ընդհանուր  մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ 25000 ՀՀ դրամ,

11) քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 5000 ՀՀ դրամ.

12) ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիսը մեկ քառակուսի մետրի համար՝

ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 2000 ՀՀ դրամ,

բ. թունդ  ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 3500 ՀՀ դրամ,

գ. սոցիալական գովազդի համար՝ 0 ՀՀ դրամ,

դ. այլ արտաքին գովազդի համար՝ 1500 ՀՀ դրամ,

ե. դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25% -ի չափով  187.5 ՀՀ դրամ.

զ.եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10%- ի չափով՝ 75 ՀՀ դրամ.

13) Համայնքի խորհրդանիշերը ( զինանշան, անվանում և այլ), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար օրացուցային տարվա համար՝ 100000 ՀՀ դրամ.

14)  համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու ( բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր  մեքենայի համար՝ 10000 ՀՀ դրամ.

15) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական  հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 500000 ՀՀ դրամ.

16)  համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման  թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 2500000 ՀՀ դրամ,

բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների  համար՝ 5000000 ՀՀ դրամ,

գ. 7 հա –ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 7000000 ՀՀ դրամ,

դ. 10 հա-ից  ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 10000000 ՀՀ դրամ:

2. Տեղական վճարների դրույքաչափերը սահմանել՝

1. Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը.

1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու  համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման  վճար՝ 10000 ՀՀ դրամ.

2)  ճարտարապետաշինարարական նախագծային փաստթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում՝ դրանց վերակառուցումը,վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումը ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 ՀՀ դրամ.

3) ճարատարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման  վճար՝ 10000 ՀՀ դրամ.

4)  համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության  տրամադրելու դեպքերում փաստաթղթերի ( փաթեթի) նախապատրաստման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 ՀՀ դրամ.

5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 5000 ՀՀ դրամ.

6) Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար աղբահանության վճարը սահմանվում է`

ա. Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ  կենցաղային թափոնների  համար աղբահանության վճարը սահմանվում է.

- ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 100 ՀՀ դրամ կամ

- ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 5 ՀՀ դրամ:

բ. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական և արտադրական շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.

- առևտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50 ՀՀ դրամ.

- հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 20   Հայաստանի Հանրապետության դրամ.

- արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 5 ՀՀ դրամ.

- կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 3 ՀՀ դրամ.

- շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է տնտեսական գործունեության համար սահմանված առավել բարձր դրույքաչափով:

գ.  Ոչ կենցաղային աղբի համար աղբահանության վճարը սահմանվում է`

- ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3000 ՀՀ դրամ, կամ

- ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10000 ՀՀ դրամ:

դ. համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճարը

-  ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 1500ՀՀ դրամ.( կից՝ հավելված)

-  ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 5000 ՀՀ դրամ

 

7) համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար՝ 100 ՀՀ դրամ:

8) <<Արմավիրի ջրամատակարար>> ՀՈԱԿ-ի կողմից ոռոգման ջրի մատակարարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով՝ 1խմ համար 11 դրամ.

9) համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով՝ մանկապարտեզ հաճախող յուրաքանչյուր երեխայի համար՝ 7000 ՀՀ դրամ.

10) համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայությունններից  օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով.

Այդ  թվում՝

<<Արմավիրի քաղաքապետարնի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ում և <<Արմավիրի քաղաքապետարանի երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ում՝

ա. երաժշտական գործիքների բաժնում ուսուցանող սանի համար՝ ամսական 4000 ՀՀ դրամ.

բ. պարի  բաժնում ուսուցանող սանի համար՝ ամսական 4500 ՀՀ դրամ.

գ.կերպարվեստի  բաժնում ուսուցանող սանի համար՝ ամսական 3500 ՀՀ դրամ.

դ. << Արմավիրի քաղաքապետարանի մարզադպրոց>> ՀՈԱԿ-ում ուսուցանող սանի համար՝ ամսական 2500 ՀՀ դրամ.

ե. << Արմավիրի  քաղաքապետարանի ըմբշամարտի դպրոց>> ՀՈԱԿ-ում ուսուցանող սանի համար՝ ամսական 2500 ՀՀ դրամ.

զ.<<Արմավիրի քաղաքապետարանի շախմատի դպրոց>> ՀՈԱԿ-ում ուսուցանող սանի համար՝ ամսական 1000 ՀՀ դրամ.

3. Սույն որոշման առաջին մասի 1-3րդ կետերով սահմանված դրույքաչափերը հաշվարկել 1,0 գործակցի կիրառմամբ, 4-րդ կետերով սահմանված դրույքաչափերը հաշվարկել 0,75 գործակցի կիրառմամբ, 5, 7,8,10,11,12,13,15 կետերով սահմանված դրույքաչափերը հաշվարկել 0,5 գործակցի կիրառմամբ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020թվականի հունվարի 1-ից:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner