Ղեկավարվելով  << Տեղական  ինքնակառավարման մասին >>  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` 1.Հաստատել Արմավիր համայնքի 2020 թվականի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների՝ հատված 1-ին համապատասխան (հավելված  N1) 
Ընդամենը՝ 1062725,2 հազար  դրամ. 
2.Հաստատել Արմավիր համայնքի 2020 թվականի  բյուջեի ծախսերը՝  հատված  2-ում  ներկայացված  գործառնական  դասակարգմանը համապատասխան (հավելված  N2) 
Ընդամենը՝ 1069725,2 հազար  դրամ. 
3.Հաստատել Արմավիր համայնքի 2020 թվականի  բյուջեի ծախսերը՝  հատված  3-ում  ներկայացված  տնտեսագիտական  դասակարգմանը համապատասխան (հավելված  N3) 
Ընդամենը՝  1069725,2հազար  դրամ. 
4.Հաստատել Արմավիր համայնքի 2020թվականի  բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ պակասուրդը (դեֆիցիտը)  հատված  4-ին   համապատասխան (հավելված  N4)  
 Ընդամենը՝ -7000.0 հազար  դրամ. 
5.Հաստատել Արմավիր համայնքի 2020թվականի  բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները  կամ պակասուրդի (դեֆիցիտի)  ֆինանսավորման աղբյուրները  հատված 5-ին   համապատասխան (հավելված  N5)  
 Ընդամենը՝ 7000.0 հազար  դրամ. 
6.Հաստատել Արմավիր համայնքի 2020 թվականի  բյուջեի ծախսերը՝  հատված 6-ում ներկայացված գործառնական և տնտեսագիտական դասակարգմանը  համապատասխան (հավելված  N6) 
Ընդամենը՝ 1069725,2 հազար  դրամ. 
7.Սույն որոշման   NN 1-6  հատվածները  համարվում են սույն որոշման անբաժանելի մաս: 
8. Թույլատրել Արմավիրի  համայնքապետին <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի  3-րդ կետի  համաձայն համայնքի 2020թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել 30 տոկոսի  չափով վերաբաշխումներ:Սույն  փոփոխությունները կատարել այնպես, որ բյուջետային տարվա ընթացքում  կատարված փոփոխությունների հանրագումարը չգերազանցի  սահմանցած չափաքանակը. 
9. Սույն որոշումը ուժի  մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:  |