Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի   Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի   67-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 21.05.2019թ. թիվ 32-Ա որոշումը` 
  
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.       Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողերից` համայնք Արմավիր Երևանյան փողոց 49/8 հասցեում գտնվող` 04-001-0075-0274 ծածկագրով, 0,04675 հա մակերեսով խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, որից 370,0 քմ մակերեսով հողամասը երկհարկանի շինություն` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով, 97,5 քմ մակերեսով հողամասը` սպասարկման նպատակով:   
2.       Աճուրդի մեկնարկային գին սահմանել մեկ քմ մակերեսով հողամասի համար ` 5880 ՀՀ դրամ, ընդամենը` 2748900 (երկու միլիոն յոթ հարյուր քառասունութ հազար ինը հարյուր) ՀՀ դրամ: 
3.       Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: 
   |