Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ , 49-րդ և 51-րդ կետերով, Արմավիր համայնքի ավագանու 2009 թ. մարտի 27-իթիվ 40-Ա որոշումըև հիմք ընդունելով Պարգև Հասրաթյանի 01.03.2021 թ. թիվ 0782 դիմումը` որոշում եմ.
1. Քաղաքացի Պարգև Հասրաթյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանյան փողոցի 39/3 և 39/6 հասցեներում գտնվող գույքերին տալ միասնական հասցե` համայնք Արմավիր Երևանյան փողոց թիվ 39/3:
2. Սույն որոշմամբ գույքային միավորներին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: