Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 222
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 14-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2019 թվականի N 14-Ն

2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀայաստանիՀանրապետությանօրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով, 16 հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

 Արմավիր համայնքի ավագանին որոշում է.

1.            Սահմանել, որ

1)       Արմավիր համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական          հաստատությունների՝ մանկապարտեզների, արտադպրոցական դաստիարակության          հաստատությունների՝ երաժշտական և արվեստի դպրոցներիծառայություններից          օգտվողներիհամար 2019 թվականի համար սահմանված տեղական վճարի          դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ           զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե՝

ա.      միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխա է.  

բ.       երեխայի ծնողը հաշմանդամ է.

գ.      հաշմանդամ երեխա է.

դ.      գիշերող երեխա է.

ե.       ազգային պարի բաժին հաճախող արական սեռի երեխաների համար.

2)       Արմավիրհամայնքիենթակայության նախադպրոցական ուսումնական          հաստատությունների՝ մանկապարտեզների, արտադպրոցական դաստիարակության          հաստատությունների՝ երաժշտական և արվեստի դպրոցներիծառայություններից          օգտվողներիհամար 2019 թվականի համար սահմանված տեղական վճարի          դրույքաչափի նկատմամբ կիրառվում է 50% նավազեցում  արտոնությունը՝  

ա.      միայնակ մայրերի երեխաների համար  

բ.       ընտանիքի երեք և ավելի անչափահաս երեժաներից միևնույն մանկապարտեզ հաճախող          երկու և ավել երեխաներից մեկի համար

գ.      երեք և  ավելի անչափահաս երեխաներ ունեցող, երաժխտական և արվեստի դպրոց          հաճախող երկու երեխաներից մեկին՝ միայն մեկ բաժնում սովորելու դեպքում.

2.       Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են          հանդիսանում   հետևյալ  փաստաթղթերը՝

1)       Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի <ա> պարբերությունում  նշված դեպքերում՝

երեխայիծնողիկամօրինականներկայացուցչիդիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, երեխայիծնողիկամծնողներիմահվանվկայականի պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:

2)       որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի< բ> և <գ> պարբերություններում  նշված դեպքերում՝

երեխայիծնողիկամօրինականներկայացուցչիդիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը,հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակը հավաստող, այդ թվում` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշման պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:

3)       որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի <դ> պարբերությունում  նշված դեպքերում՝  

երեխայիծնողիկամօրինականներկայացուցչիդիմումը՝ երեխային գիշերակացով ապահովելու հիմնավոր պատճառներով, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը,տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:

4)       որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի <ե> պարբերությունում  նշված դեպքերում՝

երեխայիծնողիկամօրինականներկայացուցչիդիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը,տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:

5)       որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի <ա> պարբերությունում  նշված դեպքերում՝

երեխայիծնողիկամօրինականներկայացուցչիդիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը,տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին, ՔԿԱԳ բաժնի տեղեկանքը` երեխայի ծննդյան վկայականում հոր մասին տեղեկություններ մտցնելու հիմքի վերաբերյալ:

6)      որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի <բ> պարբերությունում  նշված դեպքերում՝

երեխայիծնողիկամօրինականներկայացուցչիդիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը,տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին, տեղեկանք երեխաների մանկապարտեզ հաճախելու վերաբերյալ:

7)       որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի <գ> պարբերությունում  նշված դեպքերում՝

երեխայիծնողիկամօրինականներկայացուցչիդիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը,տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին, տեղեկանքը երեխաների տվյալ արտադպրոցական  դաստիարակության հաստատություն հաճախելու վերաբերյալ:

3.       Ուժը կորցրած ճանաչել Արմավիր համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 31-ի          <Տեղական վճարների գծով արտոնություններ կիրառելու համար անհրաժեշտ            փաստաթղթերը և տեղեկությունները սահմանելու մասին>  24-Ն  որոշումը:

4.       Սույնորոշումնուժիմեջէմտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդողօրվանից:

 

 

Կողմ (8)                                  Դեմ (0)                           Ձեռնպահ (0)

 

 

       ԱվետիսյանԱ.   

 Բարսեղյան Հ.                           

 Դոլինյան Հ. 

ՀակոբյանԱ.  

Հարությունյան  Լ.                       

Հարությունյան Խ.

Հովհաննիսյան Վ.                       

ՄարգարյանՌ.

 

  ՀԱՄԱՅՆՔԻ   ՂԵԿԱՎԱՐ`                         Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner