Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2019թ. փետրվարի 22-ի N 14-Ն որոշումը, <<ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 10 գիշերօթիկ մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի տնօրենի՝ 2019 թվականի  հոկտեմբերի 23-ի  թիվ 3398 զեկուցագիրը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝       ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 
1.      Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի արտոնությունը կիրառել 2019 թվականի դեկտեմբերի 1-ից՝ համաձայն հավելված 1-ի,  
  
  
2.       Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :  
   |