Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 32-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2020 թվականի N 32-Ա

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <Տեղական իրքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2041 և 620-րդ հոդվածներով, հիմք ընդունելով քաղ Արայիկ Մնացականյանի լիազորված անձ Ծովակ  Արայիկի Մնացականյանի 2020թ. հունիսի 1-ի թիվ 1797 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկություն.

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Տալ համաձայնություն քաղ. Արայիկ Մնացականյանի, իրեն կառուցապատման իրավունքով տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության 2/3 հողամաս հասցեում գտնվող, Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող՝ 04-001-066-020 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության , հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.0089 հա մակերեսով հողամասի նկատմամբ իր կառուցապատման իրավունքը /վկայական 2482015, տրված՝ 29.02.2008թ./ տրամադրելու վարձակալության /ենթավարձակալության/ այլ անձի:

2. Սահմանել, որ ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել կառուցապատման իրավունքի տրամադրման  պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:

3. Ենթավարձակալության պայմանագրի նկատմամբ կիրառվում են կառուցապատման իրավունքի պայմանագրի կանոնները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -11

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱ

ԴԱՐԲԻՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԵՌՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌԱԴԻԿ

ՄԵԼՈՅԱՆ ԱՐՍԵՆ

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner