Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 40-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 2020 թվականի N 40-Ն

ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետությանօրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի  գրությունը կից ստացված սույն որոշման նախագծի վերաբերյալ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունը ու Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

 Արմավիր համայնքի ավագանին որոշում է.

1.            Սահմանելոր

1)Արմավիր համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական   և         արտադպրոցական դաստիարակության          հաստատությունների ծառայություններից          օգտվողների համար 2020 թվականի համար սահմանված տեղական վճարի          դրույքաչափի նկատմամբ կիրառվում է զրոյական դրույքաչափի  արտոնություն,     եթե՝

ա.      միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխա է.  

բ.       երեխայի ծնողը հաշմանդամ է.

գ.      հաշմանդամ երեխա է.

դ.      գիշերող երեխա է.

ե.       ազգային պարի բաժին հաճախող արական սեռի երեխա է.

2)  Արմավիր համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական          և արտադպրոցական դաստիարակության          հաստատությունների ծառայություններից          օգտվողների համար  սահմանված տեղական վճարի          դրույքաչափի նկատմամբ կիրառվում է 50% նավազեցում  արտոնությունը՝  

ա.      միայնակ մայրերի երեխաների համար  

բ.       ընտանիքի երեք և ավելի անչափահաս երեխաներից միևնույն նախադպրոցական ուսումնական կամ միևնույն արտադպրոցական դաստիարակության հաստատություններ  հաճախող          երկու և ավելի երեխաներից մեկի համար

2.       Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են          հանդիսանում   հետևյալ  փաստաթղթերը՝

1)       Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի <ա> պարբերությունում  նշված դեպքերում՝

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, երեխայիծնողիկամծնողներիմահվանվկայականի պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:

2)       որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի< բ> և <գ> պարբերություններում  նշված դեպքերում՝

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը,հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակը հավաստող, այդ թվում` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշման պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:

3)       որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի <դ> պարբերությունում  նշված դեպքերում՝  

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը՝ երեխային գիշերակացով ապահովելու հիմնավոր պատճառներով, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը,տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:

4)       որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի <ե> պարբերությունում  նշված դեպքերում՝

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը,տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:

5)       որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի <ա> պարբերությունում  նշված դեպքերում՝

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը,տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին, ՔԿԱԳ բաժնի տեղեկանքը` երեխայի ծննդյան վկայականում հոր մասին տեղեկություններ մտցնելու հիմքի վերաբերյալ:

6)      որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի <<բ>>  պարբերությունում  նշված դեպքերում՝

երեխայի ծնողի կամ  նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը,տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին, տեղեկանք երեխաների` միևնույն նախադպրոցական ուսումնական կամ արտադպրոցական դաստիարակության հաստատություն հաճախելու վերաբերյալ:

 

3.       Ուժը կորցրած ճանաչել Արմավիր համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 22-ի  <<2019 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ կիրառելու համար անհրաժեշտ            փաստաթղթերը և տեղեկությունները սահմանելու և Արմավիր համայնքի ավագանու  2017 թվականի մարտի 31-ի թիվ 24-Ն որոշումն  ուժը կորցրած ճանաչելու մասին>>  14-Ն  որոշումը:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -9

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱ

ԴԱՐԲԻՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԵՌՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

ՄԵԼՈՅԱՆ ԱՐՍԵՆ

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner