Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 137-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 14-ի թիվ 32 կարգադրությամբ ստեղծված Արմավիր համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծված մշտական հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 03-ի թիվ 2743 և մայիսի 03-ի թիվ 2744 եզրակացությունները, ընդառաջելով Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 35 շենքի 4/1 բնակարանի բնակչուհի Տաթևիկ Աշոտի Միքայելյանի, Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի 3Բ շենքի 7 բնակարանի բնակչուհի Գոհար Բագրատի Օհանջանյանի, Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի Խանջյան փողոցի 65 տան բնակչուհի Ալվարդ Աղասու Գրիգորյանի,Խանջյան գյուղի 14-րդ փողոցի 7 շենքի 2 բնակարանի բնակչուհի Քրիստինե Հայկի Հովսեփյանի,Սարդարապատ գյուղի 12-րդ փողոցի 47 տան բնակիչ Գոռ Հրաչիկի Թադևոսյանի,Մայիսյան գյուղի 3-րդ փողոցի 48 տան բնակիչ Վազգեն Գրիգորի Հակոբյանի օգնության դիմումները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Արմավիր համայնքի բյուջեի 10 բաժնի 07 խմբի 01 դասի «Սոցիալական հատուկ արտոնություններ» ծրագրի ծախսերի 4729 հոդվածից 20.0 հազարական դրամ օգնություն հատկացնել՝ Տաթևիկ Աշոտի Միքայելյանին, Գոհար Բագրատի Օհանջանյանին, Ալվարդ Աղասու Գրիգորյանին, Քրիստինե Հայկի Հովսեփյանին, 50.0 հազար դրամ՝ Գոռ Հրաչիկի Թադևոսյանին և 200.0 հազար դրամ՝ Վազգեն Գրիգորի Հակոբյանին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: