Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 19-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 19-Ն


Զեկ. ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  33-րդ հոդվածի  առաջին  մասի 1-ին  կետով,  <<Տեղական  ինքնակառավարման  մասին>> Հայաստանի  Հանրապետության  օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին  մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 13.05.2020թ. թիվ 27.3/10071-2020  և 26.05.2020թ. թիվ 27.3/11072-2020 գրություններին կից ստացված սույն որոշման նախագծի վերաբերյալ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունները՝

 Արմավիր համայնքի ավագանին  որոշում է.

1. Արմավիր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի <<Արմավիր համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>>  թիվ 136-Ն որոշման   մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն N1, N2, N3 հավելվածների.

 1) Արմավիր համայնքի 2020թբյուջեի ծախսերում կատարել վերաբաշխումայդ թվում՝

ա) 01 բաժնի 1 խմբի 1 դասի <<Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում>> ծրագրի համայնքապետարանի  ծախսերին  ավելացնել  993,0հազար դրամ, այդ թվում <<մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում>>  4252 հոդվածին  113,0 հազար դրամ և << Տրանսպորտային  նյութեր>> 4264 հոդվածին 880,0հազար դրամ՝ ծառայողական մեքենաների համար  պահեստամասեր, ընթացիկ նորոգման և սպասարկման  ծառայություն ձեռք բերելու համար:

բ)  04 բաժնի 5 խմբի 1 դասի <<Ճանապարհային տրանսպորտ >> ծրագրի <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> 4269 հոդվածին ավելացնել 951,0 հազար դրամ՝ երթևկելու կարգավորման նշաններ  ձեռք բերելու համար:

գ) <<Մշակույթի տուն>> 08 բաժնի 2 խմբի 3 դասի ծրագրի -<<Արմավիրի քաղաքապետարանի մշակույթի տուն>> ՀՈԱԿ-ի ծախսերի  <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսականպետական (համայնքայինկազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել  361,2 հազար դրամ՝  մշակույթի  տան ճակատի գեղարվեստական լուսավորության համար  անհրաժեշտ  ապրանքների գնման համար՝ 4267 հոդված:

դ) 11 բաժնի 1 խմբի 2 դասի <<Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերի <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածից  պակասեցնել  2305,2 հազար դրամ.
2) Արմավիր համայնքի  2020թ.  բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
2. Որոշումն ուժի մեջ  է  մտնում  պաշտոնական  հրապարակման  օրվան  հաջորդող  օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(290.02 Կբ)
(132.17 Կբ)
(95.80 Կբ)
(54.78 Կբ)
(102.26 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner