| Ղեկավարվելով  <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  33-րդ հոդվածի  առաջին  մասի 1-ին  կետով,  <<Տեղական  ինքնակառավարման  մասին>> Հայաստանի  Հանրապետության  օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին  մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 13.05.2020թ. թիվ 27.3/10071-2020  և 26.05.2020թ. թիվ 27.3/11072-2020 գրություններին կից ստացված սույն որոշման նախագծի վերաբերյալ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունները՝  Արմավիր համայնքի ավագանին  որոշում է. 1. Արմավիր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի <<Արմավիր համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>>  թիվ 136-Ն որոշման   մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն N1, N2, N3 հավելվածների.  1) Արմավիր համայնքի 2020թ. բյուջեի ծախսերում կատարել վերաբաշխում, այդ թվում՝ ա) 01 բաժնի 1 խմբի 1 դասի <<Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում>> ծրագրի համայնքապետարանի  ծախսերին  ավելացնել  993,0հազար դրամ, այդ թվում <<մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում>>  4252 հոդվածին  113,0 հազար դրամ և << Տրանսպորտային  նյութեր>> 4264 հոդվածին 880,0հազար դրամ՝ ծառայողական մեքենաների համար  պահեստամասեր, ընթացիկ նորոգման և սպասարկման  ծառայություն ձեռք բերելու համար: բ)  04 բաժնի 5 խմբի 1 դասի <<Ճանապարհային տրանսպորտ >> ծրագրի <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> 4269 հոդվածին ավելացնել 951,0 հազար դրամ՝ երթևկելու կարգավորման նշաններ  ձեռք բերելու համար: գ) <<Մշակույթի տուն>> 08 բաժնի 2 խմբի 3 դասի ծրագրի -<<Արմավիրի քաղաքապետարանի մշակույթի տուն>> ՀՈԱԿ-ի ծախսերի  <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսականպետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել  361,2 հազար դրամ՝  մշակույթի  տան ճակատի գեղարվեստական լուսավորության համար  անհրաժեշտ  ապրանքների գնման համար՝ 4267 հոդված: դ) 11 բաժնի 1 խմբի 2 դասի <<Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերի <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածից  պակասեցնել  2305,2 հազար դրամ.2) Արմավիր համայնքի  2020թ.  բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
 2. Որոշումն ուժի մեջ  է  մտնում  պաշտոնական  հրապարակման  օրվան  հաջորդող  օրվանից:
 |