Հունիսի 3-ին Արմավիչ համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը աշխատանքային հերթական խորհրդակցությունն է անցկացրել համայնքի ղեկավարի տեղակալի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների և գյուղերի վարչական ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել համայնքում իրականացվող շինաշխատանքներին, սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշին, աղբահանությանը, սանմաքրման աշխատանքներին, լուսավորության համակարգի ընդլայնմանը և այլ կարևոր հարցերի: