Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0415-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2024 թվականի N 0415-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշինգյուղի 04-047-0042-0008 կադաստրային ծածկագրում  գտնվող557.1 քմ բնակավայրի բնակելիկառուցապատմանհողամասում կառուցված  խորդանոցը՝ 29.7քմ արտաքին և 19.8 քմ ներքին մակերեսով,ջրաբաշխիչ աշտարակը՝ 19.4 քմ արտաքին և 5.95 քմ ներքին մակերեսով  (մեկ հարկանի)ինքնակամ կառույցներիպահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիականօրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով, 188-րդ հոդվածի 2-րդ  մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի հ. 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող Լուկաշին գյուղի  04-047-0042-0008 կադաստրային ծածկագրում գտնվող  557.1 քմ բնակավայրի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված՝ խորդանոցը՝ 29.7քմ արտաքին և 19.8 քմ ներքին մակերեսով,ջրաբաշխիչ աշտարակը՝ 19.4 քմ արտաքին և 5.95 քմ ներքին մակերեսով, / ստորև նաև գույք / համարել Արմավիր համայնքի սեփականությունը և ճանաչել օրինական (կցվում է հողամասի հատակագիծն ու շինության բնութագիրը)։

2. Գույքին տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ,Արմավիր համայնք,գյուղ Լուկաշին, Գ.Նժդեհի փողոց,46/1 հասցեն:

3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում։

4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Լուկաշին, Գ.Նժդեհի փողոց, 46/1 հասցեում գտնվող գույքի հաշվառման (չափագրման)տվյալների մուտքագրման ծածկագիրն է 2023CVFTNT:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner