Հունվարի 25-ին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավարի տեղակալների, աշխատակազմի քարտուղարի և գյուղերի վարչական ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել համայնքում իրականացվող, ընթացքի մեջ գտնվող և նոր սկսվող շինաշխատանքներին, աղբահանությանը, սանիտարական մաքրմանը և այլ կարևոր հարցերի։