Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Բյուջեի եկամտային մասում`
ա.Բյուջետային տող 1261` «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)» եկամտատեսակն ավելացնել 116281,6 հազար ՀՀ դրամով՝ սահմանելով 291281,6 հազար ՀՀ դրամ.
2)Բյուջեի ծախսային մասում`
ա.01 բաժին 6 խումբ 1 դաս` «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի ծախսերի , «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածը պակասեցնել 700,0 հազար դրամով,«Պարտադիր վճարներ» 4823 հոդվածն ավելացնել 700,0 հազար դրամով, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 26721,1 հազար դրամով, «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածն ավելացնել 2880,0 հազար դրամով,
բ. 04 բաժին 5 խումբ 1 դաս` «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 63682,0 հազար դրամով,
գ.09 բաժին 1 խումբ 1 դաս` «Նախադպրոցական կրթություն » ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում » 5113 հոդվածն ավելացնել 22998,5 հազար ՀՀ դրամով:
2.Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |