Բովանդակություն * | 2023 թվականի մարտի 1-ին անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ 2023 թվականի փետրվար ամսին Արմավիր համայնքի սեփական եկամուտների հավաքագրումը գույքահարկի, տեղական տուրքերի և վարձակալության վճարների մասով կազմել է 40,65 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից ավել է 1,62 միլիոն դրամով, կամ 4%-ով:
2023 թվականի հունվար-փետրվար ամսիների ընդհանուր հավաքագրումը ևս ռեկորդային է: Երկու ամսիների ընդհանուր հավաքագրումը կազմել է 96.8 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ամիսների հավաքագրված գումարից ավել է 12.5 միլիոն դրամով, կամ ավելի քան 12.8%-ով: |