Այսօր: Ուրբաթ, 29 Մայիսի 2020թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 379
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագծեր N 140-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 140-Ա


Զեկ. ԱՐԱՔՍՅԱ ԴՈԼԻՆՅԱՆ

ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու՝ 2019թ. փետրվարի 22-ի N 14-Ն որոշումը, Արմավիր համայնքի ենթակայության թիվ 4, թիվ 8, թիվ 9, թիվ 10 մանկապարտեզների  տնօրենների՝ 2019 թվականի  դեկտեմբերի 20-ի  թիվ 4121, թիվ 4123, թիվ 4122, թիվ  4120 զեկուցագրերը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝                                                                                    

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1.      Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի արտոնությունը կիրառել 2020 թվականի հունվարի 8-ից՝ համաձայն հավելված 1-ի՝

 

2.      Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների  համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը կիրառել  2020 թվականի հունվարի 8-ից՝ համաձայն հավելված 2-ի՝

 3.       Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 8-ից :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՔՍՅԱ ԴՈԼԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.06 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner