Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1 . Տալ համաձայնություն Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող Արմավիր քաղաքի բնակավայրերի հողերից Մ. Հերացու փողոց 12/4 հասցեում գտնվող՝ 001- - ծածկագրով, 0.015 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասն օտարել աճուրդային եղանակով՝ հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու նպատակով: 2. Օտարվող հողամասի մեկնարկային գին սահմանել 1 քմ հողամասի համար հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 2940 ՀՀ դրամ, ընդամենը՝ 441000 ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |