Այսօր: Երեքշաբթի, 7 Ապրիլի 2020թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագծեր N 128 Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 128 Ն


Զեկ. ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 08.12.2016Թ. ԹԻՎ 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 30.11.2017թ. 126 և 127 որոշումները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի 17.03.2017թ. N 03/31 գրությունը, ՀՀ Արմավիրի մարզպետի 13.03.2017թ թիվ 01.1/03.2/1003-17 գրությանը և կրրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետի 23.11.2017թ. թիվ 1879 զեկուցագիրը՝ ՝Արմավիր համայնքի ավագանին որոշում է.

1. Արմավիր համայնքի ավագանու 08.12.2016թ. թիվ 133 -Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ համաձայն N1, N2, N3 հավելվածների. 
1) Արմավիր համայնքի 2017թ. բյուջեի ծախսերում կատարել վերաբաշխում, այդ թվում՝
ա) 01 բաժնի 6 խմբի 1 դասի <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)>> ծրագրի ծախսերը ավելացնել 2200.0 հազար դրամ, որից <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> 4239 հոդվածին 2200.0 հազար դրամ՝ Արցախի ազգային վիճակախաղի 4-րդ խաղաչկությանը աջակցելու համար և <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> 4269 հոդվածին 2000.0 հազար դրամ՝ պատվավոր քաղաքացու մեդալներ ձեռք բերելու համար:
բ) 08 բաժնի 2-րդ խմբի 4-րդ դասի <<Այլ մշակութային կազմակերպություններ>> ծրագրի <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> 4239 հոդվածին ավելացնել 4000.0 հազար դրամ՝ ամանորի միջոցառման անցկացման համար:
գ) 11 բաժնի 1-ին խմբի 2-րդ դասի <<ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերի <<Պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածից պակասեցնել 6200.0 հազար դրամ.
2) Արմավիր համայնքի 2017թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է  մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԲԵՆ ԽԼՂԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner