Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 147
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



12 ապրիլի 2021 թ.

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 95 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԱՄԱՅԻՍ ՏՈՆԻԿԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Արամայիս Տոնիկի Հովսեփյանի լիազորված անձ Ալվարդ Հովսեփյանի 01.04.2021 թ. թիվ 1260 դիմումը, դիմումին կից ներկայացված ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով, որ Արմավիր համայնքի Սահմանապահների փողոցի  թիվ 95 հասցեում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում ` որոշում  եմ. ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻ

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Սահմանապահների փողոցի թիվ 95 հասցեում Արամայիս Տոնիկի Հովսեփյանին    սեփականության  իրավունքով  պատկանող 600.0 քմտնամերձհողամասին կից ավել օգտագործվող 3,0 քմ մակերեսով հողամասը անհատույց  հատկացնել նրան սեփականության իրավունքով:

2.Վերականգնել Արամայիս Տոնիկի Հովսեփյանի /ծնված 16.05.1958 թ./ Արմավիր համայնքի Սահմանապահների փողոցի թիվ 95 հասցեում  գտնվող գույքային միավորների` 603,0 քմ օրինական հողամասի վրա 1958 թ. կառուցված 181,2 քմ բնակելի տան, 1984 թ. կառուցված 21,4 քմ ավտոտնակի  և 1984 թ. կառուցված 7,8 քմ սանհանգույցի նկատմամբ:

 3. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման:

 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար սահմաված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:

  5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմեն Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝fe4cadd7-dfe2-42b2-b440-c1b21be7a8a4



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner