Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



12 նոյեմբերի 2019 թ.

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԻԿԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և  հիմք ընդունելով Հովհաննես Խաչիկի Գաբրիելյանի 09.09.2019 թ. թիվ 2910 դիմումը և հաշվի առնելով, որ համայնքի հողերի օգտագործման սխեմայով կամ գլխավոր հատակագծով տվյալ հողակտորը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար,հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, հողամասը չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում:  ` որոշում եմ. 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 8Բ թաղամասի թիվ 1  հասցեում Հովհաննես Խաչիկի Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող 400.0 քմ տնամերձ հողամասին կից ավել օգտագործվող 38.0 քմ մակերեսով հողամասը անհատույց հատկացնել նրան սեփականության իրավունքով:

 

 2. Քաղաքացի Հովհաննես Խաչիկի Գաբրիելյանին /ծնված 25.12.1974թ./  հատկացված Արմավիր համայնքի 8 Բ թաղամասի թիվ 1 հասցեում գտնվող գույքային միավորների` 438,0 քմ օրինական հողամասի վրա   կառուցված օժանդակ շինությունը համարել ինքնակամ:

3. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար սահմաված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:

5.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 15.10.2019թ. թիվ 575-Ա որոշումը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմեն Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner