Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 օգոստոսի 2020 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 11/10 հասցեում քաղ. Դավիթ Մայիսի Հովհաննիսյանի կողմիցԱրմավիրի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող 33,4 քմ մակերեսով հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 33,4 քմ արտաքին մակերեսով  շինությունը /առևտրի և սպասարկման օբյեկտի`  27,5 ներքին քմ մակերեսով / քաղհամայնքի ղեկավարի 15.07.2020 թ. թիվ 423-Ա որոշմամբ ճանաչվել է Արմավիրի քաղաքային համայնքի սեփականություն և օրինականացվել է: Քաղ. Դ.Հովհաննիսյանի կողմից դիմում է ներկայացվել քաղաքապետարան նշված շինությունը` 33,4  քմ մակերեսով առևտրիևսպասարկմանօբյեկտի զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 33,4 քմ մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով իրեն օտարելու մասին,

 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և        տնօրինման   կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35 կետի բ) ենթակետով,  35.1  և 36-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006   թվականի     մայիսի 18–իհ.912-Ն որոշմամբհաստատված  33-րդ կետով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի  Հանրապետությանօրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով և  հիմք ընդունելով քաղ. Դավիթ Մայիսի Հովհաննիսյանի 30.07.2020 թ. թիվ 2622 դիմումը. որոշում եմ`

1. Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 11/10 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված գեղեցկության սրահը` 33,4 քմ արտաքին մակերեսով, 24.5 քմ ներքին մակերեսով օտարել քաղ. Դավիթ Մայիսի Հովհաննիսյանին՝ շինությունը` 1 քմ 18900 դրամով, իսկ քաղհամայնքի սեփականություն հանդիսացող 33.4 քմ հողամասը` հողամասի կադաստրային արժեքով` 1 քմ 2940 դրամով:

Վաճառքի գնին հավելվում են մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է վճարել 755456 (յոթ  հարյուր հիսունհինգ հազար չորս հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 755456 (յոթ  հարյուր հիսունհինգ հազար չորս հարյուր հիսունվեց)  ՀՀ դրամ օրինականացման գումարը և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ  օրենսգրքով սահմանված՝ 400000 /չորս հարյուր հազար /ՀՀ դրամ տուգանքը համայնքի բյուջեվճարելուց հետո:

3.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

 

  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմեն Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝dc52950d-4eee-4828-a413-0db17ed2fce3



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner