Արմավիր համայնքի ղեկավարի 2013 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 582-Ա որոշմամբ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի թիվ 79 տաղավար ժամանակավոր հասցեում գտնվող 4.0 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով 5 տարի ժամկետով հատկացվել է ա/ձ Ռաֆիկ Մուքաելյանին՝ համաձայն որի Արմավիրի քաղաքային համայնքի ևա/ձ Ռաֆիկ Մուքաելյանի միջև 25.03.2014 թվականին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր՝ սեղ. նո 1966:
Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետը լրացել է: Ռաֆիկ Մուքաելյանը մինչ օրս բարեխղճորեն և լրիվ ծավալով կատարել է իր՝ կառուցապատողի պարտականությունները:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466 և 468 հոդվածների 1-ին մասերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3, 53, 59, 60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի քաղաքային համայնքի և ա/ձ Ռաֆիկ Մուքաելյանի միջև 25.03.2014 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի 9.1 կետը, ա/ձ Ռաֆիկ Մուքաելյանի 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 3551 դիմումը. որոշում եմ՝
1. Արմավիրի քաղաքային համայնքի ևա/ձ Ռաֆիկ Մուքաելյանի միջև25.03.2014 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում /սեղ. նո 1966/ կատարել փոփոխություն.
1.1 Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը երկարացնել մինչև 25.03.2024 թվականը:
1.2 Ռաֆիկ Մուքաելյանին տրամադրված Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի թիվ 79 տաղավարին տալ ճշտված ժամանակավոր հասցե` Չարենցի փողոցի թիվ 79/1 տաղավար:
1.3 Պայմանագրի 1-ին կետում <<Չարենցիփողոցի թիվ 79 տաղավար>> բառերի փոխարեն կարդալ << Չարենցիփողոցի թիվ 79/1 տաղավար>>:
2. Իրավաբանական բաժնին ա/ձ Ռաֆիկ Մուքաելյանի հետ կնքել համաձայնագիր` 25.03.2014 թվականին /սեղ. 1966/ կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություն կատարելու մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: