Այսօր: Չորեքշաբթի, 14 Ապրիլի 2021թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 89
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 89


Զեկ. ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  33-րդ հոդվածի  առաջին  մասի 2-րդ  կետով,  3-րդ  մասով,  <<Տեղական  ինքնակառավարման  մասին>> Հայաստանի  Հանրապետության  օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին  մասի 5-րդ կետով՝ Արմավիր համայնքի ավագանին  որոշում է.

1. Արմավիր  համայնքի ավագանու 2018 թվականի  դեկտեմբերի  25-ի  <<Արմավիր  համայնքի  2019 թվականի  բյուջեն  հաստատելու  մասին>>  թիվ 103-Ն  որոշման   մեջ  կատարել փոփոխություններ՝ համաձայն  N1, N2, N3, N4  հավելվածների.

1) Արմավիր համայնքի 2019թ. բյուջեի եկամուտները ավելացնել 21249,0 հազ. դրամով, այդ թվում

ա) պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ սուբվենցիաներ 1257 տողին ավելացնել 1475,2հազար դրամ՝<<Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների զբաղվածության ապահովում>> ծրագրի շրջանակներում  ստացվող սուբվենցիա:

 բ) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացումներ  (սուբվենցիա) 1261 տողին ավելացնել 21249,0 հազար դրամ:

գ) Օրենքով և իրավական այլ  ակտերով  սահմանված  համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ 1393 տողիից պակասեցնել 1475,2հազար դրամ՝<<Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների զբաղվածության ապահովում>> ծրագրի շրջանակներում  ստացվող գումարներ:

2) Արմավիր համայնքի 2019թ. բյուջեի ծախսերը ավելացնել 21249,0 հազար դրամով,  այդ  թվում՝

ա) 04 բաժնի 5 խմբի 1 դասի <<Ճանապարհային տրանսպորտ >> ծրագրի <<Շենքերի և կառույցների կապիտալ վերանորոգում>> 5113 հոդվածին ավելացնել 21249,0 հազար դրամ՝ Սայաթ-Նովա փողոցի Ջիվան-Հանրապետության, Մյասնիկյան փողոցի  Ջիվան-Չարենց հատվածների ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների սուբվենցիոն ծրագրի շրջանակներում պետության կողմից աշխատանքների  45 տոկոս մասնակցության գումար.

բ) 08 բաժնի 2 խմբի 4 դասի <<Այլ մշակույթային  կազմակերպություններ>> ծրագրի ծախսերի <<Ընդհանուր բնույթի  այլ ծառայություններ>> 4239 հոդվածին  ավելացնել  3127.0հազար դրամ՝ Ամանորյա  միջոցառման կազմակերպման համար:

գ) <<Նախադպրոցական դաստիարակություն>> 09 բաժնի 1 խմբի 1 դասիծրագրի   << Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի ծախսերի  <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել   606.0հազար դրամ՝  (4212 հոդված` ջեռուցման համար  անհրաժեշտ բնական գազամատակարարման ծառայություն ձեռքբերելու  համար):

 դ) 11 բաժնի 1 խմբի 2 դասի <<Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերի <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածից պակասեցնել 3733.0 հազար դրամ.
2) Արմավիր համայնքի  2019թ.  բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
2. Սույն որոշումը ուժի մեջ  է  մտնում  պաշտոնական  հրապարակման  օրվան  հաջորդող  օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(331.27 Կբ)
(2.36 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32


armavir.armavir@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner