Այսօր: Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 հոկտեմբերի 2019 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԹՈՒՐ ՇԻՐՎԱՆՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 79-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայստանի Հանրապետության կառավարության 2001 թ. ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հսատատելու մասին>> N 286 որոշման 55-րդ կետի 2-րդ պարբերությամբ, 46-րդ կետի գ) ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիր համայնքի ավագանու 28.06.2019 թ. թիվ 43-Ա որոշումը և Ա. Շիրվանյանի 08.10.2019 թ. թիվ 3197 դիմումը` որոշում եմ. 

1.   Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող  Հանրապետության փողոցի թիվ 2 հասցեում, բնակավայրերի նպատակային նշանակության, 04-001-021-001 ծածկագրով` <<Արմավիրի քաղաքապետարանի զբոսայգի>> ՀՈԱԿ տարածքից 1600.0 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը՝ վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով ժամանակավոր օգտագործման տրամադրել  քաղ. Արթուր Շիրվանյանին,  Արմավիր քաղաքի զբոսայգու տարածքում մանկապատանեկան հանգստի և զվարճանքի կենտրոն` կառուսելների-խաղահրապարակ հիմնելու նպատակով,  համաձայն  սխեմա-հատակագծի:

2. Հողամասի վարձակալության վճար սահմանել տարեկան 1 քմ-ի համար` 300 ՀՀ դրամ:

3. Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբական բաժնին` Ա. Շիրվանյանի հետ կնքել գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու պայմանագիր:

4. Սահմանել որ,

ա) գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարում է Ա.Շիրվանյանը:

բ) Ներկայացված ծրագրի համապատասխան աշխատանք ները ժամանակին և պատշաճ  չիրականացնելու դեպքում հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը  վաղաժամկետ միակողմանի կդադարեցվի:

 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող  օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմեն Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝6430d59a-662c-41ea-affc-9a1862029d40



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner