Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



01 ապրիլի 2020 թ.

ՖԵԼԻՔՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արմավիր համայնքի ղեկավարի 2014 թվականի հունիսի25-ի թիվ 387-Ա որոշմամբ Արմավիր քաղաքի Երևանյան փողոց թիվ 9/5 տաղավար ժամանակավոր հասցեում գտնվող 12.0 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տարի ժամկետով հատկացվել է Ֆելիքս Աբրահամյանին՝ համաձայն որի Արմավիրի քաղաքային համայնքի և Ֆելիքս Աբրահամյանի միջև 11.08.2014թվականին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր՝ սեղ. նո 5769:

Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետը լրացելէ: Ֆելիքս Աբրահամյանը մինչ օրս բարեխղճորեն և լրիվ ծավալով կատարել է իր՝ կառուցապատողի պարտականությունները:

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466 և 468 հոդվածների 1-ին մասերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3, 53, 59, 60-րդհոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի քաղաքային համայնքի և Ֆելիքս Աբրահամյանի միջև 11.08.2014 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի 9.1 կետը, Ֆելիքս Աբրահամյանի լիազորված անձ Ալիտա Մինասյանի /հիմք` ՀՀ <<Արմավիրի մարզ>> նոտարական տարածքի նոտարի կողմից 19.03.2020թ. տրված թիվ 1371 լիազորագիրը/ 2020 թվականի մարտի 20-ի թիվ 1121 դիմումը. որոշում եմ՝

1.     Արմավիրի քաղաքային համայնքի և Ֆելիքս Աբրահամյանի միջև 11.08.2014 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում /սեղ. նո 5769/ կատարել  փոփոխություն.

1.1    Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը երկարացնել մինչև 11.08.2025 թվականը: 

 2.    Իրավաբանականբաժնին Ֆելիքս Աբրահամյանիհետկնքելհամաձայնագիր` 11.08.2015 թվականին /սեղ. 5769/ կնքվածհողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրումփոփոխությունկատարելումասին:

3.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աղավնի Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝851d4e93-c71a-4e82-b72a-b147a17bb371



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner