Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 175
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



14 ապրիլի 2021 թ.

ՀՐԱԶԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արմավիր քաղաքապետի 2011 թվականի օգոստոսի 5-ի թիվ 459-Ա որոշմամբ Արմավիր քաղաքի Շահումյան փողոց թիվ 7 տաղավար ժամանակավոր հասցեում գտնվող 40.0 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով 5 տարի ժամկետով հատկացվել է Հրազդան Հակոբյանին՝ համաձայն որի Արմավիրի քաղաքային համայնքի և Հրազդան Հակոբյանի միջև 26.08.2011 թվականին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր՝ սեղ. նո 5729:

Հրազդան Հակոբյանը 2012 թվականի հունիսի 20-ին Արմավիր քաղաքի Շահումյան փողոց թիվ 7 հասցեում գտնվող 40.0 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը վաճառել է Դավիթ Դավոյանին` հիմք 20.06.2012թ. կնքված կառուցապատման իրավունքի առուվաճառքի պայմանագիր` սեղ. նո 3059:

Այնուհետև 2014 թվականի հոկտեմբերի 17-ին Դավիթ Դավոյանը Արմավիր քաղաքի Շահումյան փողոց թիվ 7 հասցեում գտնվող 40.0 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը վաճառել է Զենֆիրա Դավոյանին` հիմք 17.10.2014թ. կնքված կառուցապատման իրավունքի առուվաճառքի /սեղ. նո 6942/ պայմանագիրը:

Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետը լրացել է: Զենֆիրա Դավոյանը մինչ օրս բարեխղճորեն և լրիվ ծավալով կատարել է իր՝ կառուցապատողի պարտականությունները:

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466 և 468 հոդվածների 1-ին մասերով, «Վարչարարության հիմունքների և վարչականվարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3, 53, 59, 60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետովհիմքը նդունելով Արմավիրի քաղաքային համայնքի և Հրազդան Հակոբյանի միջև 26.08.2011 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի 9.1 կետը և Զենֆիրա Դավոյանի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 1298 դիմումը. որոշում եմ՝

1.     Արմավիրի քաղաքային համայնքի և Հրազդան Հակոբյանի միջև 26.08.2011 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում /սեղ. նո 5729/ կատարել  փոփոխություն.

1.1    Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը երկարացնել մինչև 26.08.2026թվականը: 

1.2    Պայմանագրում <<Հրազդան Հակոբյան>>բառերի փոխարենկարդալ<<Զենֆիրա Դավոյան>>: 

2.    Իրավաբանական բաժնին Զենֆիրա Դավոյանի հետ կնքել համաձայնագիր` 26.08.2011 թվականին /սեղ. 5729/ կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրումփոփոխություն կատարելու մասին:

3.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աղավնի Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝287b54a2-bb80-4319-b8ab-d698d9e5e841



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner