Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 120
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 120


Զեկ. ԱՆԱՀԻՏ ԴԱՎԹՅԱՆ

ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով համայնքային ենթակայության թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ տնօրենի հոկտեմբերի 20-ի թիվ 1630, թիվ 10 մանկապարտեզ ՀՈԱԿ տնօրենի հոկտեմբերի 20-ի թիվ 1639, թիվ 12 մանկապարտեզ ՀՈԱԿ տնօրենի հոկտեմբերի 20-ի թիվ 1631 զեկուցագրերը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է.



1. Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառում արտոնությունը՝ 2017 թվականի համար սահմանել <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ սան՝
Անի Ծատուրյան
<<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 10 մանկապարտեզ>> ՀՈԱԿ գիշերող սաներ՝
Գոռ Թորոսյան
Կարինե Զաքարյան
2.  Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50% նվազեցում արտոնությունը՝ 2017 թվականի համար սահմանել <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 12 մանկապարտեզ>> ՀՈԱԿ սաներ՝ 
Մարի Մովսիսյան
Անժելիկա Շահբազյան
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԲԵՆ ԽԼՂԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՀԻՏ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner